Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Երբ ՀՀ-ում փնտրում են «կողմերին բավարարող լուծումներ», թուրքերը հաջողում են ցեղասպանական ծրագրերում»․ Ալվինա Աղաբաբյան

325
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 02:12
«Երբ ՀՀ-ում փնտրում են «կողմերին բավարարող լուծումներ», թուրքերը հաջողում են ցեղասպանական ծրագրերում»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «1992 թ․ մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կբավարարի բոլոր կողմերին (sic!), քանզի Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, կպահպանվի վերջինիս տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն»։
• Մեկ ամիս անց՝ ապրիլի 10-ին, թուրքերն առանձնակի դաժանությամբ կոտորեցին և ողջակիզեցին Մարտակերտի Մարաղա գյուղի բնակչության մեծ մասին։
• Թուրքը մի՛շտ է ցեղասպան։ Հարցն այն է, թե որքանով է արտաքին (այդ թվում՝ հայաստանյան) միջավայրը բարենպաստ իր համար։ Կյանքը ցույց է տալիս, որ երբ Հայաստանում փաստացի իշխում է «բոլոր կողմերին բավարարող լուծում» ման եկողների ոհմակը, թուրքերը հաջողում են իրենց ցեղասպանական ծրագրերի հարցում»։

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան