Երկու շոկ՝ մեկ շաբաթում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որև պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, երեկ րոպեական մարտական պատրաստության բերվեց, և մեկը մյուսին հերթ չտալով՝ մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել «քաղաքական առևտրականների», «ձայն գողացողների» մասին: Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ «գողացող» ՔՊ-ականները տվայտվում էին՝ ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին: Մինչդեռ, անգամ Երևանի ընտրություններից հետո, ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Դոգի «բուքսիրով» քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով և հանցավոր խմբավորմանն օգտագործելով: Գյումրու ընտրություններից հետո էլ է ՔՊ-ն պատրաստ եղել ցանկացած տիպի առևտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։ Մեր լրագրողը նկատել է, որ քվեարկությունից հետո, ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետևել են ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլև՝ «Եվրադաշինքի», և երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե արևմտամետների խմբակը մի 7 տոկոս կհավաքի, և կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը»։ |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54