«Հենց ազգային շարժում է նշմարվում, փորձում են վախի մթնոլորտում պահել հայությանը»․ Էդուարդ Շարմազանով
![]() «Իմ տպավորությամբ Փաշինյանն ու Ալիևը զուգահեռ սինխրոն գործում են։ Հենց այստեղ ազգային շարժում է նշմարվում, նրանք շանտաժ տարածելով փորձում են վախի մթնոլորտում պահել հայությանը»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպուըմից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նպատակը մեկն է․ «Ալիևը ասել է, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, մինչև Հայաստանը նոր Սահմանադրություն չընդունի։ Այդ Սահմանադրության մեջ Ալիևի պահանջով ո՛չ Արցախի մասին է խոսք լինելու, ո՛չ Ցեղասպանության մասին է խոսք լինելու, ո՛չ էլ Արարատի բացառիկության մասին է խոսք լինելու»։ Ըստ Շարմազանովի՝ նոր Սահմանադրությունը լինելու է Հայաստանի ադրբեջանացման սահմանադրությունը։ «Իրենց նպատակին հասնելու երկու տարբերակ ունեն․ կամ պետք է էսկալացիա անեն՝ վախեցնեն հայ ժողովրդին, կամ էլ Նիկոլի հետ պատերազմով էլի շանտաժի ենթարկեն»,-հավելել է Շարմազանովը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
