Ովքե՞ր դուրս կմնան ՔՊ-ից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաև նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձևավորվի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է և Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը: Թերևս չի լինի նաև ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձևակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Պուտինի ու Ուիթքոֆի հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում (տեսանյութ)
4920:45«Շատ գյուղացիներ խելքով ու արժանապատվությամբ անհամեմատ բարձր են, քան իրենք»․ Պետրոս Մակեյան
4020:36«Իսկ վա՜յ-փորձանքագետները ծվծվում են, թե Սահմանադրության փոփոխությունները կապ չունեն թշնամիների պահանջների հետ»․ Արա Պողոսյան
6519:54«Աշխարհն ունի երկու տարբերակ՝ կա՛մ կարգի հրավիրել Ալիևին, կա՛մ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7119:24Ալիևը Սիրիայի առաջնորդին հրավիրել է Ադրբեջան
10919:21«Սասունցի Դավիթ կայարանի մոտ արգելում են ակցիա իրականացնել»․ Սրբազան պայքար (տեսանյութ)
6619:06