«Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատությունում թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»․ Մայր Աթոռ
![]() Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։ Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ
125Երեկ, 15:36
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
107Երեկ, 14:30
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները
148Երեկ, 11:18
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ
245Երեկ, 10:17
Նիկոլ Փաշինյանը զանգահարել ու շնորհավորել է Էրդողանին
19402.06.2026, 23:48
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
13702.06.2026, 13:06
