«Փաշինյանական «բոլորը մեղավոր են՝ բացի ինձանից» թեզը շարունակում է քանդել պետության հիմքերը»․ Րաֆֆի Ասլանյան
![]() Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արդեն յոթ տարի երկիրը ղեկավարող մարդամեկը հիմա էլ ձևացնում է, թե չի հասկանում, որ տրանսպորտային պատահարները ոչ թե վարորդական հմտությունների պակասի, վկայականների կեղծ լինելու, այլ լկտիության, «հպարտ քաղաքացու» համախտանիշով տառապելու հետևանք են, որոնք հարուցել են հենց ինքն ու իր իշխանությունը։ Միայն հիմարին կարող է պարզ չլինել, որ հարբած ղեկին նստող, կրկնակի հոծ գծեր հատող կամ ավտոմեքենայով 150-160 կմ/ժ երթևեկող վարորդը բնականաբար շատ լավ է հասկանում, որ դրանք ՃԵԿ կանոնների խախտումներ են։ Այդպիսի խախտումներին նպաստում է նաև գերազանցապես միջնակարգ կրթություն ունեցող չոբաններից ու հովիվներից բաղկացած՝ իր ստեղծած պարեկային ծառայության անգործունակությունը, երբ պարեկը չի տիրապետում իր գործունեությունը կարգավորող կոնկրետ իրավանորմերին՝ անհարկի ուժ է գործադրում, ոչ էական խախտումների հետևից է ընկնում, իսկ հարկ եղած դեպքում նույնիսկ խուսափում է կոպիտ իրավախախտումն արձանագրելուց։ Ինչու չէ՝ նման վարորդները նաև ընդօրինակում են ՀՀ վարչապետին և մյուս պաշտոնյաներին ուղեկցող ավտոշարասյան վարորդներին…։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել»․ ՔԿ
1815:12Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
7214:57«ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է»․ The Financial Times
6314:49«Երբ կան ակնհայտ ձախողումներ, իշխանությունը սկսում է ավելի բարձր բղավել «իր ասֆալտի» մասին»․ Վահագն Սարոյան
5814:36«Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին հանդիպել Թրամփի հետ»․ #Axios
8514:25«ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին»․ Ռյուտե
8314:13