«ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին: Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից: Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ: Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով: Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից: Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող: Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Մարտունը «կատաղել է». «Հրապարակ»
1309:06Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել. «Հրապարակ»
2309:00Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան. «Հրապարակ»
3608:54«Պետական ինքնության կորուստը կարող է դառնալ անշրջելի». Արմեն Հովասափյան
10402:06«Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է»․ Կարեն Ղազարյան
13100:18«Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա առճակատումը ռազմական լուծում չի կարող ունենալ». Արաղչի
16000:07