Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է»․ Կարեն Ղազարյան

237
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 00:18
«Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է»․ Կարեն Ղազարյան

Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում նոր զիջումների համար ամեն ինչ գրեթե պատրաստ է։

Այսօր առավոտից Իջևանի մաս կազմող Ազատամուտ-Կայանավան-Այգեհովիտ գյուղերի տարածքում տեղի էր ունենում սահմանից հանված ականների պայթեցման աշխատանքներ։
Զիջումների համար գրեթե ամեն ինչ արված է, կհանձնվի «Վերին Ոսկեպար» կոչվող տարածքը, որը ԽՍՀՄ բռնակցման տարիներին բնակեցված է եղել կովկասյան թաթարներով։
Թշնամուն զիջելով Ոսկեպարը՝ Լոռու մարզը դարձնում են սահման, իսկ Աճարկուտ գյուղը ընկնում է երեք կողմից շրջափակման մեջ։
Զիջումները կշարունակվեն, նաև «Բարխուդարլու» և «Սոֆուլլու» կոչվող տարածքը ևս կհանձնեն թշնամուն, իսկ Իջևան համայնքի մաս կազմող Կայանավան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը կորցնում են տրանսպորտային կապը համայնքի և մարզկենտրոն Իջևանի հետ։
ՀՀ իշխանությունը զավթած կոլաբորացիոնիտ սրիկայությամբը «իրական հայաստանի» անվան տակ Հայաստանի Հանրապետությունը դնում է ողորմելի վիճակի մեջ։
Թշնամին վերահսկում է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի մի զգալի' մոտ 70-կմ հատվածը»։

Աղբյուրը`   Կարեն Ղազարյան