Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ.

«Ադրբեջանի հետ սահմանին հայ դիրքապահներն անցել են զգոն ծառայության վիճակի». Ոսկան Սարգսյան

167
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 18:00
«Ադրբեջանի հետ սահմանին հայ դիրքապահներն անցել են զգոն ծառայության վիճակի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները զգոն վիճակի են բերվել․
Իմ աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայ դիրքապահներն անցել են զգոն ծառայության վիճակի։ Դա արվել է Ադրբեջանի զինուժի կողմից հնարավոր ոտնձգություններին պատրաստ լինելու նպատակով։
Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 5-ին այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացել է ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան