Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ.

«ՀՀ ԱԳՆ-ում մտածում էին՝ Թրամփենց հետ չարժի շփվել․ այժմ պտուղները քաղում ենք»․ Դանիել Իոաննիսյան

171
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 16:42
«ՀՀ ԱԳՆ-ում մտածում էին՝ Թրամփենց հետ չարժի շփվել․ այժմ պտուղները քաղում ենք»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-ամերիկյան հարաբերությունների խնդիրների հիմնական պատճառներից մեկն այն է, որ նախքան ամերիկյան ընտրությունները մեր Արտգործնախարարությունում մտածում էին, որ Թրամփենց հետ շփվել չարժի։
Ի տարբերություն շատ երկրների, մենք սկսել ենք Թրամփի թիմի հետ շփվել միմիայն ընտրություններից հետո և դա հենց ԱԳՆ-ի մեղքով էր։
Այժմ քաղում ենք դրա պտուղները. սկսած նրանից, որ ԱՄՆ-ն դադարեցրել է աջակցությունը մի շարք (համարյա բոլոր) բարեփոխումներին և վերջացրած Ադրբեջանի վրա ճնշման առևերևույթ թուլացմամբ»։