«Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում վիրահատվելուց հետո կնոջ մոտ նոր հիվանդություն է ի հայտ եկել
![]() Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-ռադիոլոգի կողմից Երևանի բնակիչ 44-ամյա Ն․ Ս․-ին կատարվել է սոնոգրաֆիա և ախտորոշվել է «Արգանդի միոմա, էնդոմետրումի պոլիպ, ադենոմիոզ, էնդոցերվիկալ պոլիպ և քրոնիկ ցերվիցիտ» և նույն բաժանմունքում վիրահատել են բուժառուին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժառու կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ցավերը չեն դադարել, իսկ մարտի 4-ին ախտորոշվել է «Միզապարկ-հեշտոցային խուղակ՝ 0,9 սմ բացվածքով» և նա, ուսումնասիրելով իր անվամբ առկա բժշկական փաստաթղթերը, հայտնաբերել է, որ փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրեն ցուցաբերած բժշկական միջամտության վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել, ինչպես նաև բուժառուի կարգավիճակ իրեն չի տրվել և իր անվամբ առկա էպիկրիզում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր․-ի 187 հոդվածի 1-ին մասով և 457 հոդ. 1-ին մասով: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
