Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ.

«Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ»․ Մադուրո

327
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 13:08
«Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ»․ Մադուրո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով, հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը։
«Թրամփն ասաց, որ եկել է Միացյալ Նահանգների ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ պե՞տք է արդյոք ԱՄՆ-ն ազատվի աշխարհից, թե՞ աշխարհը պետք է ազատվի ԱՄՆ-ից: Ո՞րն է ճշմարտությունը: Ո՞վ է ազատագրվել ումից»,- ասել է Մադուրոն:
Նա այս առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։