«Եթե 25 համարի ավտոբուսը հանեցին, վրանները խփելու ենք Նիկոլի տան դիմաց, մնանք»․ Պռոշյանի բնակիչներ
![]() Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներ, որ առավոտից փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը, համաձայնվեցին այն բացել, սակայն մեկ պայմանով․ «Եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեր պահանջը չկատարեցին, Պռոշյանի 25 համարի ավտոբուսը չպահպանվեց, բոլորով վրանները խփելու ենք Նիկոլի տան դեմը ու ավելի վատ ակցիաներ ենք անելու։ Հիմա հարգում ենք ոտիկանների աշխատանքը, բացում ենք ճանապարհը, գնում ենք գյուղապետարան 20 հոգանոց թիմ ընտրելու, որ երկուշաբթի գնանք կառավարություն»,- ասաց Պռոշյանի բնակիչներից մեկը։ Հիշեցնենք՝ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: «Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել։ |
Բողոքի ակցիա՝ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)
1714:48«ՀՀ իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերը չնչին են նրա համեմատ, ինչ արցախցիները թողել են Արցախում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
3914:30«Մեկ շաբաթ էլ կսպասենք»․ Քասախ-Երևան տրանսպորտի հարցը կքննարկվի կառավարությունում
4414:18«Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում»․ Ոսկան Սարգսյան
9913:24Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9812:48«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10712:42