«Ռուսական նավթի վրա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է երկրորդային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա, եթե Մոսկվան համաձայնության չգա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու հարցում։ «Եթե Ռուսաստանի հետ չկարողանանք համաձայնության գալ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում, և եթե համոզված լինեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց, կարծում եմ, որ այդպես է, ապա մտադիր եմ երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից արտահանվող նավթի վրա»,- NBC-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը: Թրամփը նշել է, որ 25 տոկոս մաքսատուրքերը կարող են սահմանվել ցանկացած պահի, երբ ինքը համոզված լինի, որ պատերազմի մեղավորը Ռուսաստանն է։ Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը վրդովվել էր, երբ Պուտինը կասկածի տակ էր դրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը և քննարկել Ուկրաինայում նոր ղեկավարության հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Պուտինը հինգշաբթի առաջարկել էր, որ Ուկրաինայում ժամանակավոր կառավարություն ստեղծվի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մերժել էր առաջարկը՝ նշելով, որ «Ուկրաինան արտաքին վերահսկողության կարիք չունի»։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
