«Զելենսկին շատ մեծ խնդիրներ կունենա՝ գործարքից հրաժարվելու դեպքում»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուզում է հետ կանգնել հանքանյութերի վերաբերյալ գործարքից։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին «մեծ անախորժության» մեջ կհայտնվի, եթե հրաժարվի գործարքից։ «Նա փորձում է հետ կանգնել հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքից, այդ դեպքում խնդիրներ կունենա, շատ մեծ խնդիրներ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ «Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի լինի: Եվ նա հասկանում է դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Անցյալ շաբաթ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Կիևին ներկայացրել է նորացված համաձայնագրի նախագիծը, որն ԱՄՆ-ին թույլ կտա գրեթե ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի բոլոր հանքային ռեսուրսները՝ առանց Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու: Զելենսկին հաստատել էր, որ Ուկրաինան ստացել է փաստաթուղթը։ Ավելի վաղ հինգշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսին նա հայտնել էր, որ գործարքի պայմաններն անընդհատ փոփոխվում են։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
