«Շումախերն այևս չի կարողանում բանավոր հաղորդակցվել»․ #DM
1406
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 12:57
![]() «Ֆորմուլա 1» սպորտաձևի աշխարհի յոթնակի չեմպիոն գերմանացի Միխայել Շումախերը ծանր վիճակում է։ Այս մասին, Daily Mail թերթի փոխանցմամբ, հայտարարել է գերմանական RTL հեռուստաալիքի թղթակից Ֆելիքս Գորները։ Լրագրողի խոսքով՝ Շումախերն այլևս չի կարողանում բանավոր շփվել: «Իրավիճակը շատ տխուր է», - ասել է Գորները, ով համարվում է Շումախերի ընտանիքին ամենամոտ լրագրողներից մեկը։ 2013 թվականին, պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո, Շումախերը ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելիս ուղեղի ծանր վնասվածք էր ստացել։ Երկար ժամանակ նա գամված էր անկողնուն՝ արհեստական շնչառության սարքին միացված։ Նախկին մրցարշավորդի ընտանիքը մանրամասներ չէր հաղորդում մարզիկի վիճակի մասին։ 56-ամյա Շումախերը համարվում է «Ֆորմուլա 1»-ի պատմության մեջ լավագույն ավտոարշավորդներից մեկը: |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
