«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ
![]() Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել». նա պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրոմիության միջև։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ «Սա Հայաստանի ներքին խնդիրն է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ԵՄ-ն ունեն նույնանման օրակարգեր: Եվ հետևաբար, երկիրը պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի: Որովհետև հնարավոր չի լինի միաժամանակ նստել երկու աթոռների վրա, դա միանշանակ է», - ասել է Օվերչուկը: «ՌԴ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե հանրապետությունը միանա ԵՄ-ին։ Սա կանդրադառնա բնակչության կենսամակարդակի վրա, Ռուսաստանը դա չի ցանկանում», հավելել է ՌԴ փոխվարչապետը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ-ում։ Եվ այսօր նա իր դրական ներդրումն է ունենում եվրասիական ինտեգրման գործում»,– ասել նա։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
