Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայմանը»․ Զախարովա

880
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 13:33
«Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում արևմտյան խաղաղապահների տեղակայմանը»․ Զախարովա

Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում արևմտյան «խաղաղապահների» տեղակայմանը։ Սա հղի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է նման սցենարին, որը հղի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումով»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով որոշ եվրոպական երկրների («կամավորների կոալիցիայի») կողմից Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ Լոնդոնն ու Փարիզը «խաղաղապահ գործողության» անվան տակ քողարկում են Ուկրաինա ռազմական միջամտության իրենց ծրագրերը։