«Համոզվում եմ, որ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում․ վարում, ցանում, հնձում ենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «2018-ց ինչ ծրագիր ասես արեցինք, հետո բյուջեի կատարողականը բացում ենք, տեսնում ենք 1%, 5%, չկա հետաքրքրվածություն»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ։ Անդրադառնալով բնակիչների հետ ունեցած զրույցներից մի դրվագի ՝ Փաշինյանն ասաց․ «Հիմա եթե էտ խոսակցությունը չլիներ, ես ելույթ էի ունենալու և ասեի, որ մենք մեր գյուղացիներին աջակցում ենք, քաջալերում ենք, բայց հիմա էն մարդիկ, որոնց հետ ես շփվեցի, այս ծրագիրը նրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Չի ստացվում մեր երկխոսությունը նրանց հետ, այս ծրագրերը նարնց էդ վիճակից չեն հանում։ Մարդկանց մտածելով, ով սև ցուցակում չի, հարուստ է, և ուրեմն նրանն է այս ծրագիրը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը լավը չի համարում։ «Սա միջին և խոշոր ֆերմերներին աջակցելու ծրագիր է։ Եկեք չասենք՝ գյուղացիներին աջակցում ենք։ Սա զարգացման ծրագիր չի ու մեր զարգացման ծրագրերը չեն աշխատում, կամ էլ աշխատում են հատվածական։ Ես էլի եմ համոզվում՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում, վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, պարարտանյութեր ենք տալիս։ Վերլուծություն անում՝ կաբինետներում»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեպետ ծրագիրն այս տարի էլ կընդունվի, բայց գուցե ավելի լավ է փոխարենը մի մանկապարտեզ կառուցվի։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
