«Կոչ եմ անում միանալ հանրահավաքին՝ պահանջելով լուծել արցախցիների խնդիրները»․ Արթուր Խաչատրյան
![]() «Այսօր Հայաստանում ապրող արցախցի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Պատակահան չէ, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված լքել է Հայաստանը։ «Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրիրը» ձախողվել է։ 25-30.000 ընտանիքների մի փոքր մասն է օգտվել։ Տրամադրվող գումարը չնչին է և չի կարող բավարարել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում․․․ «Կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման» («40+10 հազար դրամ աջակցություն») դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը հանգեցնելու է աջակցության կարիք ունեցող տեղահանվածների շրջանում սոցիալական անկայունության խորացմանը։ Այս ծրագիրը նույնպես անհասկանալի սահմանափակումներ ունի։ Մասնավորապես, եթե շահառուն տարեկան 10 օրվանից ավել բացակայում է, օրինակ այցելում է ազգականին, նա զրկվում է աջակցության գումարից։ Ավելին, դադարեցվում է նաև բացակայող անձի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի աջակցությունը։ Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին, ժամը 3-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում՝ բարձրաձայնելու իրենց սոցիալական, իրավական, և այլ ոտնահարվող իրավունքների մասին։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին՝ պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առջև ծառացած խնդիրները՝ մինչև ապահովվի նրանց վերադարձի իրավունք և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը»,- հավելեց պատգամավորը։ |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48