««Լուսավոր» Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում և փորձում է համոզել, որ նիկոլիզմի հետևորդ չէ»․ Արմենուհի Կյուրեղյան
![]() «Վանաձորցին դեռևս 2021 թվականին կտրուկ մերժեց ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում․․․ Մինչ օրս ՔՊ-ին չի հաջողվել մարսել այդ պարտությունը»,- այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ մասնավորապես դիմելով գյումրեցիներին, որտեղ մարտի 30-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Իհարկե, «լուսավոր» Էդմոնը 2,5 տարի տարբեր դատական հայցերով հանդես գալով՝ ամեն ինչ արեց, որ ավագանին մինչ օրս չկայացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով առաջին նիստը․․․ Հիմա ՔՊ-ն նորից դիմել է իր գործընկեր «Լուսավորին»։ «Լուսավոր» Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում, բայց փորձում է համոզել գյումրեցուն, թե ինքը Նիկոլ չէ, նիկոլիզմի հետևորդ չէ։ Սիրելի՛ գյումրեցիներ, դուք կիրակի օրն ընտրելու եք Հայաստան՝ ինքնիշխան երկի՞ր, թե՞ թուրքի հպատակ, թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլիզմ, թե՞ սեփական արժանապատվությունը գնահատող ինքնիշխան երկրի համար պայքարող ու տեր կանգնող Հայաստան»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ վանաձորցին ու երևանցին մերժել են ՔՊ-ին, հերթը Գյումրիինն ու Փարաքարինն է։
|
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48