«ԱՄՆ-ն դեռ երկար կշարունակի հարվածել Եմենի հութիներին»․ Թրամփ
![]() ԱՄՆ-ն մտադիր է շարունակել հարվածներ հասցնել Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների հենակետերին «դեռ երկար ժամանակ»։ Այս մասին Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այդ հարվածները շատ հաջող են եղել, դրանք գերազանցել են մեր բոլոր ակնկալիքները: Մենք նրանց հարվածել ենք շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք դա»,- ասել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ զինված ուժերը Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հայտնել էր, որ գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և անվտանգ նավարկության ապահովմանը։ Ի պատասխան՝ Անսար Ալլահ շարժումը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Հարվածների հետևանքով նավի վնասների մասին տեղեկություններ չկան։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
