Հութիները վերջին 48 ժամում երրորդ անգամ հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա
![]() Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը վերահսկում է Եմենի հյուսիսը, երեքշաբթի լուսադեմին երրորդ անգամ հարձակվել է Կարմիր ծովում գտնվող ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յախի Սարիան։ «Ի պատասխան մեր երկրի դեմ դաժան ագրեսիայի՝ Եմենի զինված ուժերը Կարմիր ծովի հյուսիսում երրորդ անգամ հարձակվել են ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի վրա՝ ուղարկելով երկու թևավոր հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք»։ Սարիան հայտնել է, որ հարձակումը երրորդն է 48 ժամվա ընթացքում: Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ ամերիկյան ավիակիրն իրենց հարվածներից հետո ստիպված է եղել նավարկել դեպի Կարմիր ծովի ամենահեռավոր հատվածը։ Հութիների քաղաքական խորհուրդը դատապարտել է նաև պաղեստինյան Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսումը՝ հայտարարելով, որ «Եմենի ժողովուրդը չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդին աջակցելուց»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
