Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած քարտեզում չկա Հայաստանը, այն ներառված է Ադրբեջանի կազմում». Անի Սամսոնյան

153
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 18:24
«Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած քարտեզում չկա Հայաստանը, այն ներառված է Ադրբեջանի կազմում». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած Հարավային Կովկասի քարտեզում չկա Հայաստանը: Այն ներառված է Ադրբեջանի կազմի մեջ:
Եթե այս երկու երկրում գտնվող ՀՀ դեսպաններն այնպես չարեցին, որ հեռուստաալիքը հրապարակային ներողություն խնդրի ՀՀ-ից և աշխարհի հայերից ու շաբաթն առնվազն երկու անգամ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ չցուցադրի, ուրեմն կարող են հավաքել իրենց ճամպրուկները ու հետ վերադառնալ Հայաստան: Իմաստ չունի իրենց դեսպան պահելը»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան