Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

Վարդաշենի վթարային շենքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

89
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 09:42
Վարդաշենի վթարային շենքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Վարդաշենի 68ա վթարային շենքի բնակիչները կրկին քաղաքապետարանի դիմաց են՝ ներկայացնելու իրենց բողոքը։

Շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային․ «Ապրում ենք անմարդկային պայմաններում, խոնավ, փտած ու կիսավեր պատերի մեջ»,- ասում են բնակիչները։ Նրանց խոսքով Տիգրան Ավինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է խոստացել իրենց հարցը լուծել, դուրս բերել փլուզման եզրին կանգնած շենքից ու ապահովել բնակարաններով, սակայն այժմ հերքում են, թե նման խոստում է եղել։ Նախորդ ակցիայի ժամանակ քաղաքապետարանից նրանց հայտնեցին, որ հարցը պետք է Կառավարությունը լուծի, գումար հատկացնի, քանի որ քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի։

Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Վարդաշենի վթարային շենքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում