«Անհետ կորածների հարցերով աշխատանքները կշարունակվեն, հանձնաժողովների հանդիպում է եղել». Արմեն Աբազյան
![]() ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոտրվարի 7-ին սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում․ «Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ նշելով, թե այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք որոշակի գաղտնիություն են պարունակում։ «Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանան»,- հավելեց ԱԱԾ տնօրենը։ Հարցին՝ արդյո՞ք բանակցությունները շոշափելի արդյունքներ են տվել գերիների, անհետ կորածների հարցերի շուրջ, Աբազյանը պատասխանեց, որ չի ցանկանում շտապել և տրամադրություն արձանագրել, բայց ամեն բան արվելու է, որ հաջողություն ունենանք․ «Շոշափելի արդյունքներ, այս պահին․․․ չեմ ցանկանում բարձրաձայնել։ Հիմա դուք ցանկանում եք կոնկրետ պատասխան ստանալ, բայց դա կարող է ձեզ չգոհացնել, որովհետև ոչ թե ընդհանրապես հաջողություններ չունենք, այլ՝ կոնկրետ այս պահին չունենք»։ |
«Ինչպե՞ս եք դիմադրելու ընտրություններին նիկոլական ռեպրեսիվ համակարգի միջամտությանը»․ Կարեն Վրթանեսյան
2721:36«Լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթիկական նորմերի պահպանման խնդիր»․ Անդրանիկ Քոչարյան
4621:24«Գաղութացման, պետությունն օտարին հանձնելու ակնհայտ մոտեցում է դրսևորում»․ Ալեն Ղևոնդյան
6021:00«Գնա՛ Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելո՛ւյթ տուր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8220:48«Արցախի պատգամավորները պետք է ամոթից գետինը մտնեն, բերանները չբացեն»․ Տիգրան Պետրոսյան
7920:36«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10120:24