«ԱՄՆ-ի հետ բարեկամության դարաշրջանն ավարտվել է»․ Քարնի
![]() Կանադա-ԱՄՆ հին բարի հարաբերությունների դարաշրջանն ավարտվել է, Կանադային դժվար ժամանակներ են սպասվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Վարչապետը նշել է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով Կանադան ստիպված կլինի վերանայել իր տնտեսական մոդելը և հուսալի առևտրային գործընկերներ փնտրել։ «Մեր հին հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հիմնված մեր տնտեսությունների խորը ինտեգրման, անվտանգության սերտ համագործակցության և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են: Եկել է մեր ապագա անվտանգության և առևտրային հարաբերությունների շուրջ լայն բանակցությունների ժամանակը», - ասել է Մարկ Քարնին: Նա ազդարարել է նաև Թրամփի հետ առաջիկա օրերին զրույց ունենալու մասին։ «Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ կանի Միացյալ Նահանգները հետո, բայց մեկ բան պարզ է․ մենք՝ կանադացիներս, ընտրության ազատություն ունենք։ Մենք ունենք իշխանություն։ Մենք մեր տան տերն ենք», - Քարնիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
