Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

Իրավապահները դեսանտ կիջեցնեն Գյումրիում․ «Հրապարակ»

149
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 09:00
Իրավապահները դեսանտ կիջեցնեն Գյումրիում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրեցի որոշ թեկնածուների «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իրավապահները երեկ խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակներում: Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը ձերբակալեցին։

Իրավապահները հրահանգ են ստացել՝ ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաև ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու և ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։

Գյումրուց երեկ ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա։ Բայց ընդդիմությունն էլ է հակաքայլեր մտածել: Օրինակ, տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն-բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները: Ըստ լուրերի, ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է՝ «Շիրակ» թիմի սեփականատերը»: