Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Մարտուն Գրիգորյանի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Արսեն Բաբայան

141
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 09:30
«Մարտուն Գրիգորյանի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակակոռուպցիոն դատարանը ՄԵՐԺԵՑ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը:
Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը:
Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Սա առաջին հաղթանակն է»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան