Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«0 ձայն` ճամբարափոխ, կեղտոտ դավաճանին»․ Էդգար Ղազարյան

265
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 09:54
«0 ձայն` ճամբարափոխ, կեղտոտ դավաճանին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «0 ձայն՝ կեղտոտ դավաճանին։
Գյումրի քաղաքը եղել է 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ամենամեծ օջախներից մեկը։ 1998 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ գյումրեցիներին օգնության էին հասել նաև իրենց արցախցի եղբայրները, փլատակների տակից դուրս եկող գյումրեցիները հետաքրքրվում էին Արցախով, աղետի գոտի ժամանած Խորհրդային ղեկավարների առջև բարձրաձայնում էին Արցախի խնդրի մասին։
Գյումրեցի երկրապահ կամավորականները առաջին օրերից եղել են Արցախյան պատերազմի ամենաակտիվ և անձնազոհ մասնակիցների թվում։ Հազարավոր գյումրեցի երիտասարդներ իրենց արժանապատիվ և հայրենանվեր ծառայությունն են անցկացրել Արցախի Պաշտպանության Բանակում՝ տուն վերադառնալով պետական պարգևներով և խրախուսանքներով, փառավորեկով իրենց սխրանքները Ապրիլյան Քառօրյա պատերազմում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Արցախի Անկախության և ազատության համար ռազմական սխրանքներով հանուն Հայրենիքի իրենց կյանքն են զոհաբերել հարյուրավոր գյումրեցիներ։ Պատերազմին մասնակցել են ոչ միայն ժամկետային և պայմանագրային գյումրեցի զինծառայողներ, այլև սպաներ ու կամավորականներ, որոնց մի մասը հայտնվել էր գերության մեջ և դաժան հալածանքների էր ենթարկվում Բաքվի բանտերում։
Այս իրողությունների ֆոնին գյումրեցիներին ղեկավարելու, ավելի շուտ նրանց վաստակը թալանելու ձգտումներ ունեցող, Արցախը թշնամուն հանձնած թշնամալբի ճամբարափոխ մի դավաճան, ակնհայտ սուտ մատնությամբ, անորոշ ձևակերպումներով, թիրախավորելով առանց բացառության բոլոր գյումրեցիներին, նրանց որակում է որպես հանցագործ (կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափող) և դավաճան։
Այսքանից հետո նա ոչ միայն այդ քաղաքը ղեկավարելու, այլև այդ պատվասեր ու արժանապատիվ հասարակության մեջ ապրելու իրավունք չունի»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան