«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։ Օրեր առաջ «Հանրային աղմուկի» մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից՝ Ազգային ժողովից, Ստեփան Աթոյանն իր ելույթում երկու բոլորովին տարբեր հորմոններ՝ «կորտիզոլն» ու «ադրենալինը» համարեց նույնը՝ բառացիորեն ասելով հետևյալ միտքը. «… կորտիզոլ, որը նույն ինքը՝ բոլորիս հայտնի ադրենալինն է…»: Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ և պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ։ Բայց չեղավ: Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
