Ինչո՞ւ են խուզարկել Վարդենիսի համայնքապետի տունը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն և ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։ Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաեւ իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թևերը ոլորեն և հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը՝ ամռանը Սևանում կատարված սպանությանը մասնակցած Լեւոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց՝ տնային կալանք սահմանելով»:
|
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36