Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ՝ թերևս համատեղելով երկու գործառույթները և պետության հաշվին նաև ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել: ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու և Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում՝ մինչև մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է: Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար: «Որևէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաև ինաուգուրացիոն միջոցառումներին»: Նկատի ունեն՝ ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաև այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»»։ |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48