Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին: Մեր տեղեկություններով, ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց: Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ՝ այդ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Սակայն հիմա արդեն, մեր տեղեկություններով, նույնիսկ այդ թեման է փակված»։ |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36