«Աշխատում ենք հանքանյութերի նոր համաձայնագրի շուրջ»․ Սիբիգա
1089
Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 16:33
![]() Ուկրաինան արդեն բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ՝ ընդերքի վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ, որն առաջարկել է ԱՄՆ-ն։ Униан-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «Ես հաստատում եմ, որ մարտի 28-ին ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով ամերիկյան կողմից ստացել է, այսպես կոչված, հանքային ռեսուրսների մասին համաձայնագրի նոր տեքստ»,- ասել է Սիբիգան։ «Մենք կաշխատենք մեր ամերիկացի գործընկերների հետ՝ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից։ Թրամփը զգուշացրել էր, որ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
