Վրաստանը վերականգնում է Սաակաշվիլու օրոք չեղարկված՝ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը
![]() Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի Քրեական օրենսգրքում «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը վերականգնելուն, որը չեղարկվել էր 2007 թվականին՝ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու օրոք։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածի չեղարկումը թելադրված էր այն ժամանակվա իշխանությունների գիտակցմամբ, որ ապագայում պատասխանատվություն են կրելու հանցավոր գործունեության համար։ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը նախատեսում է պատիժ՝ պաշտոնյաների կողմից հակասահմանադրական պայմանագրեր կնքելու, արտաքին անվտանգության ոտնձգության, պետական գաղտնիքի հրապարակման, լրտեսության, դիվերսիայի, դավադրության կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով ապստամբության համար։ Վրացական ընդդիմությունը կարծում է, որ Քրեական օրենսգրքում հոդվածի վերականգնումն իշխանություններին անհրաժեշտ է նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա առաջնորդ Սաակաշվիլու դեմ հայտարարված դատական գործընթացի համար։ Այդ նպատակով խորհրդարանում արդեն իսկ ստեղծվել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ նախկին իշխանությունների հանցավոր գործունեության փաստերը պարզելու համար։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
