«Մոսկվան դատապարտում է Թեհրանի դեմ ԱՄՆ սպառնալիքները»․ ՌԴ ԱԳՆ
![]() Մոսկվան տեղին չի համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգթոնի սպառնալիքները և դատապարտում է նման մարտավարությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Սպառնալիքներն իսկապես առկա են, ինչպես և վերջնագրերը: Նման մեթոդները մենք դատապարտում ենք՝ համարելով իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ դա կարող է բարդացնել իրավիճակը և «առաջացնել հետևանքներ, որոնք ապագայում շատ ավելի մեծ ջանքեր կպահանջեն լարվածության հերթական օջախի և, Աստված մի արասցե, հակամարտության, բացահայտ հակամարտության վտանգը մեղմելու առումով։ Մերձավոր Արևելքում այդ հավանականությունն արդեն իսկ բավականին բարձր է»: «Մենք այլընտրանքային ճանապարհ ենք առաջարկում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն Իրանին սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով»՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգալու դեպքում։ Նա նաև խոստացել էր, որ Իրանի հետ «վատ բաներ» կպատահեն, եթե նա ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
