Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Չեմ բացառում, որ Փաշինյանը միակողմանի ստորագրի «խաղաղություն» կոչված թղթի տակ»․ Նաիրա Զոհրաբյան

178
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 13:06
«Չեմ բացառում, որ Փաշինյանը միակողմանի ստորագրի «խաղաղություն» կոչված թղթի տակ»․ Նաիրա Զոհրաբյան

«Շատերը հարց են տալիս՝ իրավական միջազգային պրակտիկայում կա՞ միակողմանի ստորագրության տարբերակ, որովհետև տեսնելով Փաշինյանի սրտի թփթփոցը, թե որքան է ուզում իր ստորագրությունը դնել մի թղթի տակ, որի վերևում կգրի խաղաղության պայմանագիր, ասեմ՝ այո՛, կա»,- հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ չբացառելով, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի ստորագրի «խաղաղություն» կոչված թղթի տակ։ «Միակողմանի ստորագրելը նշանակելու է, որ ՀՀ-ն միակողմանի ստանձնելու է բոլոր պարտավորությունները, որոնք ամրագրված են 17 կետերում»,- հավելել է նա։