Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)՝ Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈՒ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց։ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։ ![]() Մանրամասները՝ թերթի համարում։ |
Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել
3021:06«Դուք ձեր դժբախտության հետ դեռ նոր եք առերեսվելու». Հռիփսիմե Առաքելյան
4521:00«Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6420:36Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում այսօր հարցաքննել են մտացածին «տուժողներին»
6920:30Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
8220:24«Դատապարտում ենք Վիլեն Գաբրիելյանի և այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողություններն ու վարքագիծը»․ ՀԺՄ
7220:18