Փաշինյանին հեռացնելու հարցն է քննարկվում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Վերջին օրերին տարբեր ֆորմատի քննարկումներ են կան այս հարցով։ Որոշ ուժերի միջև բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ և երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։ Ղազարյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ ասելով, թե նախագահներից և Սրբազանից համաձայնություն չի ստացել՝ քննարկման մանրամասներն ու բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ, բայց ասաց, որ առաջիկայում հանդիպումները շարունակվելու են: Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել՝ ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ինչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին և պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
021:30«Սպասում ենք՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանի․ մենք թշնամական հարցեր չունենք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8319:54«Թող չմիավորվեն, ՔՊ-ն կշահի, իրենք էլ կմնան կոտրած տաշտակի առաջ»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների մասին (տեսանյութ)
10319:30Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի անդամ Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
12218:24«Գերմանիայի նախագահն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ու նրա հետ չեն եղել նիկոլն ու իր զուգընկերուհին». Մարգարիտ Եսայան
11918:18«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
13017:18