Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Փաշինյանի մնալ-չմնալը կախված է Բաքվի դիրքորոշումից»․ Արմեն Մանվելյան

241
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 11:12
«Փաշինյանի մնալ-չմնալը կախված է Բաքվի դիրքորոշումից»․ Արմեն Մանվելյան

«Մենք շատ քիչ բան գիտենք այդ փաստաթղթի մասին․ սա գաղտնի փաստաթուղթ է մնում՝ վատ կետերով, բայց այս մարդը համաձայնել է ստորագրել՝ մի նպատակով, որ մնա իշխանության ու հաջորդ ընտրություններից առաջ ծախի ժողովրդին, թե տեսեք՝ մենք կնքեցինք խաղաղության պայմանագիր»,- 168TV-ի եթերում ասել է «ՀայաՔվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի մնալ-չմնալը կախված է Բաքվի դիրքորոշումից․ «Միայն իրենք են որոշում՝ Փաշինյանը կշարունակի՞ մնալ, թե՞ կհանեն Ադրբեջանի կազմակերպած ավանտյուրայի՝ սահմանային լարվածության հետևանքով։ Ալիևի կլանը բավականին արհամարհանքով է վերաբերվում ՀՀ գործող քաղաքական ռեժիմին։ Մի կողմից սրանից պահանջում են ամեն ինչ, մյուս կողմից էլ հասկանում են, որ ցանկացած ռեժիմ մի օր փոխվելու է ու ուզում են հասկանալ՝ հետո ինչ են անելու։ Այս ընթացքը փորձում են օգտագործել՝ հնարավորինս զիջումներ կորզելով ՀՀ-ից, ստիպելու ստորագրել մի փաստաթուղթ, որն, ըստ Բաքվի պատկերացումների, լինելու է անշրջելի։ Հետագայում ով էլ գա իշխանության, ասելու են՝ տեսեք, ձեր նախկին իշխանություններն են ստորագրել այս կետերը»,- ասել է Մանվելյանը։