«Առնվազն 2 ոստիկանի ձերբակալման հիմքեր կան»․ Ռոման Երիցյան
![]() Քննչական կոմիտեի դիմաց են հավաքվել քաղաքացիներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության և բռնություն կատարած ոստիկանների ձերբակալված չլինելու առնչությամբ։ «Այսօր ակնկալվում է առանցքային քննչական գործողություն․ տեղի է ունենալու մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն, խոշտանգման հարցերով վարչության քննիչներն են քննություն իրականացնելու, մինչ այդ Տիգրան Ուլուբաբյանին հարցաքննել են Լոռու մարզային վարչության քննիչները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ եթե մինչև հիմա Քննչական կոմիտեն ոստիկաններին չձերբակալելը պայմանավորում էր խոշտանգում իրականացրած անձանց իդենտիֆիկացիա չլինելու հիմքով, ապա այսօր Տիգրան Ուլուբաբյանը հստակ մատնանշելու է առնվազն երկու ոստիկանի՝ այդ թվում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։ «Հարցաքննության ընթացքում Տիգրանը տվյալ անձանց մատնանշելու է որպես Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչը ձերբակալման հիմք է։ Տիգրանը նաև իր շորերն է բերել, որոնց վրա ակնհայտ առկա են բռնության հետքեր։ Իրավական առումով առաջացել են առնվազն այդ երկու ոստիկաններին ձերբակալելու հիմքեր։ Քննչական կոմիտեն կձերբակալի, թե ոչ․ բոլորիս համար պարզ է, որ ՔԿ-ն խոշտանգման գործերով վարում է խտրական դատավարություն»,- նշեց փաստաբանը։ |
80 ընտանիք փողոցում է հայտնվելու․ «Հրապարակ»
6908:54Առանձին շրջաններում կլինեն առատ տեղումներ (լուսանկար)
8108:30«Քննարկումից խուսափելը չի նշանակում, որ հարցը փակվեց». Սոնա Աղեկյան
10804:18«Ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել». Ոսկան Սարգսյան
13002:18«Արդար կլինի, եթե Եվրոդատարանով փոխհատուցված փողերը պետությունը հետ պահանջի Սերժից». Արգիշտի Կիվիրյան
13200:36«Բանակում հասկանո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանի հրամանը կատարելը նշանակում է հայտնվել Բաքվի զնդանում». Հովհաննես Իշխանյան
16600:00