«Հավանաբար ստորագրումը կասեցվել է կա՛մ Անկարայից, կա՛մ Մոսկվայից Ալիևի վրա ճնշման արդյունքում»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան - Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է, հետաքրքիր և նորույթներով հագեցած: Ինչ պարզվեց, Երևանից և Բաքվից գրեթե միաժամանակ պաշտոնապես ազդարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջին երկու հոդվածներն էլ համաձայնեցված են և ավարտված է դրա շուրջ բանակցային գործընթացը: Դրան հետևեցին ջերմ շնորհավորանքները տասնյակ մայրաքաղաքներից և միջազգային կառույցներից: Այս իրադարձությունները ներկայացվեցին նաև որպես դիվանագիտական կարևոր նվաճում խաղաղության ճանապարհին: Միաժամանակ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ ականատես եղանք ոչ բնականոն իրադարձությունների: Չորս տարի տևած տանջալից ու բարդ բանակցությունների ավարտից անմիջապես հաջորդ օրերին սկսվեց ապատեղեկատվությունը սահմանային կրակոցների մասին, իսկ հետո Բաքվից առաջ քաշվեցին ստորագրման նոր նախապայմաններ՝ Սահմանադրության, Մինսկի խմբի, միջանցքի և անկլավների մասին: Փաստացիորեն ամենացավոտ չլուծված և կոնֆլիկտային հարցերը ընդգրկված չէին պայմանագրի մեջ և բարձրաձայնվեցին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից հետո: Կրկնում են, թերևս մեկ այլ նման դեպք դժվար է գտնել դիվանագիտության պատմության մեջ: Ստացվեց, որ բանակցային գործընթացի ավարտից հետո սկսվում է նոր դիմակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելով՝ դժվար է ասել, թե սա ինչ է: Ինչպես կարելի ավարտել մի փաստաթղթի շուրջ աշխատանքը և նորից սկսել դիմակայությունը հենց նույն փաստաթղթի շուրջ: Մի կանխավարկած, որի մասին արդեն գրառում էի արել մի քանի օր առաջ: Հավանաբար ստորագրման գործը կասեցվել է կա՛մ Անկարայից, կա՛մ Մոսկվայից Ալիևի վրա որոշակի ճնշման արդյունքում: Ստորագրման պատրաստակամության ՀՀ վարչապետի անկեղծության վրա չեմ կասկածում: Սպասվող ընտրությունների և ներքաղաքական լարվածության աճի պայմաններում սա կարող էր մատուցվել որպես նվաճում պատերազմի կանխարգելման կառավարության քաղաքականության գործում: Ամեն դեպքում իրավիճակը մնում է անհասկանալի»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
