«Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություն տա և ներողություն խնդրի լրագրողից»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ դատապարտելի է Ազգային Ժողովում Անդրանիկ Քոչարյանի վիրավորական պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ Նա վիրավորեց Հռիփսիմե Ջեբեջյանին ոչ միայն որպես լրագրողի, այլև որպես կնոջ։ Ինչպե՞ս եք խոսում լրագրողի հետ․ այս հարցին պաշտոնյան պատասխանեց․ «լրագրողի չէ, տիկին Ջեբեջյանին»։ Եթե լրագրող չէ Ջեբեջյանը, ապա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում։ Եթե լրագրող չէ, ի՞նչ իրավունքով եք վիրավորական տոնով խոսում տիկին Ջեբեջյանի հետ՝ այն էլ տեախցիկների առջև։ Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություններ տա և ներողություն խնդրի լրագրողից նման պահվածքի համար։ Ինձ շատ զարմացրեց նաև լրագրող գործընկերների անտարբերությունը իրենց գործընկերոջ նկատմամբ, որևէ կերպ չարձագանքեցին, չընդվզեցին չսատարեցին Հռիփսիմեին։ Շարունակեցին հարցեր տալ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ ի՞նչ պատասխան էիք ակնկալում հենց նոր ձեր գործընկերոջը վիրավորած պաշտոնյայից, որն ավելի թանկ էր, քան ձեր շարքից հեռացված ու հուզված ձեր գործընկերը»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
