ՔԿ-ն պարզաբանել է Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները
![]() Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշել է, որ Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է հարցաքննության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ «Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- ընդգծեց Ավդալյանը։ Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ քննչական մարմնից իրեն զանգահարում են և տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից իր նկատմամբ ակտ է կազմվել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Զանգահարող քննիչը Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության նույն օրը՝ ժամը 18:00-ին։ Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել էր, որ չգիտի, թե ինչ ակտի մասին է խոսքը, և իր փաստաբանը կկապվի քննչական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի աշխատակիցը նրան տեղեկացրել էր, որ հարցաքննության օրն ու ժամը որոշում է քննիչը։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
