«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() «Իմ տեղեկություններով՝ պայման է դրվել, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պահանջում է Փաշինյանի այցը Բաքու ոչ միայն նրան անձամբ նվաստացնելու, այլև Հայաստանի վերջնական կապիտուլյացիային հասնելու համար։ «Փաշինյանը Ռուսաստանի միջոցով փորձեց ապահովել, որ փաստաթուղթը ստորագրվի Մոսկվայում, ուր Ալիևը նույնպես կգնա մայիսի 9-ին։ Ռուսաստանի համար սա մեծ նվեր կլիներ, քանի որ թելադրողի դերը կունենար այն երկիրը, որտեղ ստորագրվում է փաստաթուղթը։ Հենց այդ նպատակով էլ Մատվիենկոն Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո մեկնեց Բաքու՝ ուսումնասիրելու՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ դրան, թե՞ ոչ»,- նշեց Կիվիրյանը։ Նրա դիտարկմամբ՝ Երևանի և Բաքվի միջև ոչ մի բանակցություն չի եղել, Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ հետևողականորեն կատարելով բոլոր կետերը։ Միևնույն ժամանակ, Բաքուն ոչ մի առաջարկ չի ընդունել, քանի որ Հայաստանին թույլ է համարում և վստահ է, որ Փաշինյանի օրոք կարող է առավելագույնը պոկել։ «Բայց եթե Ալիևը հայտարարի, որ այլևս չի ցանկանում բանակցել Փաշինյանի հետ, ապա գերտերությունները օրերի ընթացքում նրան կհեռացնեն, քանի որ այս պահին մեր տարածաշրջանում էսկալացիա ոչ մեկին պետք չէ։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է․․․ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, ուստի չի շտապում ստորագրել համաձայնագրի նույնիսկ իր համար ցանկալի տարբերակը»,- ընդգծեց վերլուծաբանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
