«Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում»․ Արմեն Խաչատրյան
![]() «Երկարատև քննարկված խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետևաբար չստորագրելու որևէ պատճառ չկա»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին օրերին տարածած ապատեղեկատվությանը, թե հայկական կողմը կրակում է, Խաչատրյանն ընդգծեց․ «Դա բացարձակ սուտ է։ Հայաստանի շահերին հակասում է, որ մենք կրակենք Ադրբեջանի ուղղությամբ»։ «Այս տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանքային չունի։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կփոխվի Ադրբեջանի դիրքորոշումը, և խաղաղության պայամանգիրը կստորագրվի։ Որևէ տրամաբանություն չկա, թե ինչու են նրանք ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը․․․ Եթե չեն ստորագրում, գուցե ապակայունացնող նպատակներ ունեն։ Այդ նպատակները տեսանելի են ամբողջ աշխարհի համար։ Չեմ կարծում, որ դրանով Ադրբեջանը կարող է հեռուն գնալ»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը կեղծ տեղակատվական ֆոնով, գուցե, հող է նախապատրաստում, այպես կոչված, միջանցք բացելու համար, Խաչատրյանն ասաց՝ «Զանգեզուրի միջանցք» ոչ ոք չի կարող ուժով բացել։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե խաղաղության պայմանագիրը միակողմանի զիջումներ պարունակող և կապիտուլյացիոն փաստաթուղթ է, Խաչատրյանը նշեց․ «Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է և բխում է միայն Ադրբեջանի շահերից, ինչո՞ւ է Ադրբեջանը դիմադրում, այն չի ստորագրում։ Այդ պայմանագիրը շահավետ է նախևառաջ Հայաստանի համար»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
