Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ.

«Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է վիրավորանքները լրագրողների նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան

132
Երեկ, 17:30
«Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է վիրավորանքները լրագրողների նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորված այլանդակ պահվածքը ոչ միայն անթույլատրելի էր, այլ մեզ՝ բոլորիս, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկրի խորհրդարանում տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իրականացվող բազմաթիվ այլ միջադեպեր մնացել են անպատասխան:
Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ, իսկ քպ տարբեր օդիոզ դեմքեր փորձում են արդարացնել շեֆի սպասելիքները:
Չմարդու տեսակը և՛ դավաճանում է, և՛ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է»: