Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ «վերակրթությունը»` հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի». Լևոն Զուրաբյան

72
Այսօր, 19:48
«Սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ «վերակրթությունը»` հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում:
Նույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած և կյանքում քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երևակայում է գերագույն գլխավոր հրամանատար: Այսինքն, պարտություն, կործանում ու ավեր:
Մեր ժողովրդին մի «նորաձևեք», այ խունվեյբիններ, գիտությունն ու կրթությունը մոդայիկ շոր կամ ակնոց չի, որ հագնեք և կարծեք, որ այլևս կիրթ եք ու գիտակ: Ոչ էլ խաղամոլության նման արատ է, որ որոշել եք պարտադրաբար սահմանափակել «ակադեմիական քաղաքի» համակենտրոնացման ճամբարում, մի քաղաքականություն, որն այլ երկրներում կիրառվում է խաղատների կամ ալկոհոլ սպառելու օբյեկտների նկատմամբ:
Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերակրթությունը» կամ, ավելի ճիշտ՝ «վերադաստիարակությունը», որի տակ հասկանում են «անառողջ հայրենասիրության» արմատական բնաջնջումը հանուն Ալիևի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան