Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Արի մարդու և ոչնչությունների մասին». Էդգար Էլբակյան

125
Այսօր, 02:12
«Արի մարդու և ոչնչությունների մասին». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «ԱՐԻ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մինչ ՀՀ կոլաբորացիոնիստական, դե-ֆակտո թուրքական իշխանությունները համաձայնում են Ադրբեջանի բոլոր պահանջներին, երկիրը տանում թրքացման՝ փաստացի ուս-ուսի գործելով ողջ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակած թուրք-ադրբեջանական իշխանությունների հետ, ադրբեջանական խոշտանգարանում պատանդառված Դավիթ Մանուկյանը, խոսելով Արցախյան առաջին հաղթական պատերազմի սփյուռքահայ հրամանատարներից մեկի մասին, ասել է․ «Նա «Արևմտյան Հայաստանից էր եկել, և Հայաստանի քաղաքացի էր»։
«… ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են։ Բայց այս խոստովանում եմ քեզ, թե համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձված է, այնպե՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ»։ Գործք առաքելոց 24։13-14»:

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան